Ռիկի Մարտինն առաջին անգամ մեկնաբանել է իր դեմ հարուցված մեղադրանքները

Ռիկի Մարտինից հանել են բոլոր մեղադրանքները։

Դե ինչ՝ վերջապես, հայտնի դարձավ որ Ռիկի Մարտինն ազատվել է ինցեստի և ոտնձգությունների հետ կապված բոլոր մեղադրանքներից: Երգչի եղբորորդին հետ է վերցրել հայցը։ Դրա մասին պատմել էինք այստեղ։

Ռիկի Մարտինի 21-ամյա եղբորորդին՝ Դենիս Սանչեսը, հետ է կանչել 50-ամյա երգչի դեմ հայցը։ Նախկինում երիտասարդը հորեղբորը մեղադրել էր իրենց միջև սիրային հարաբերությունների խզումից հետո իրեն՝ իբր հետապնդելու մեջ:  

Աստղի փաստաբանները հերքել են բոլոր մեղադրանքները՝ վկայակոչելով Սանչեսի հոգեկան հիվանդությունը։ Մարտինը ներկայացել է դատարան և ցուցմունք տվել իրեն առաջադրված մեղադրանքի մասին։ Պուերտո Ռիկոյի դատարանը փակել է երգչի դեմ հարուցված գործը։

Դատական նիստից հետո օրեր անց՝ Ռիկի Մարտինն առաջին անգամ մեկնաբանել է իր դեմ հարուցված մեղադրանքները՝ «Դա կործանարար էր ընտանիքիս ու ինձ համար»։

Երգիչն ասել է, որ նախկինում լռել է իրավաբանների խնդրանքով, իսկ այժմ պատրաստվում է կենտրոնանալ «բուժման վրա»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »