Բրեդ Փիթն այժմ շրջագայում է Եվրոպայում՝ ներկայացնելով “Faster than a Bullet”-ը, որտեղ նա նկարահանվել է Ջոյ Քինգի, Ահարոն Թեյլոր-Ջոնսոնի և Զազի Բիթզի կողքին։ Այս անգամ, սակայն, ուշադրությունը ֆիլմի վրա չէր, այլ 58-ամյա Փիթի նորաձեւ կերպարների վրա։
Բեռլինում ֆիլմի պրեմիերային դերասանը կարմիր գորգի վրա հայտնվեց կիսաշրջազգեստով։ Դերասանի կերպարն անմիջապես մեծ քննարկում առաջացրեց համացանցում։
«Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի շորերն է հագել, որը նա մոռացել է վերցնել ամուսնալուծությունից հետո», գրել է օգտատերերից մեկը։
«Ինչու՞ է Բրեդ Փիթը բոլորին այդքան բորբոքել իր կիսաշրջազգեստով: «Տրոյա» ֆիլմում հա էլ կիսաշրջազգեստով էր։ Հարմար է ամառվա համար, հով է», գրել է օգտատերերից մյուսը։
Դուք ի՞նչ եք մտածում Փիթի կերպարի մասին։