Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են։ TMZ հարթակի տրամադրության տակ է հայտնվել դատական արձանագրությունը, ըստ որի՝ հուլիսի 16-ին Նևադայի Քլարկ կոմսությունում զույգին ամուսնության վկայական է տրվել։
Փաստաթղթերում ներկայացված են աստղերի ամբողջական անունները՝ Բենջամին Գեզա Աֆլեք և Ջենիֆեր Լին Լոպես։ Զույգը դեռ չի մեկնաբանել լուրը։
Հիշեցնենք՝ Աֆլեքն ու Լոպեսը ծանոթացել են 2001 թվականին՝ Gigli ֆիլմի նկարահանման հրապարակում, մինչդեռ Լոպեսն այն ժամանակ ամուսնացած էր պարող Քրիս Ջադի հետ։
2002 թվականին նա բաժանվեց ամուսնուց․ հենց այդ ժամանակ հայտնի դարձավ Աֆլեքի հետ նրա սիրավեպը։ Դերասանը հայտնվեց “Jenny from the Block” երգի տեսահոլովակում։ Զույգին անվանեցին «Բենիֆեր»։
Մի քանի ամիս անց աստղերը հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Սակայն 2003 թվականի սեպտեմբերին նախատեսված հարսանիքը չկայացավ. տոնակատարությունից առաջ զույգը որոշեց հետաձգել արարողությունը, պաշտոնական պատճառը «մամուլի ուշադրությունն էր»։
Շուտով դերասանները բաժանվեցին։
Դրանից հետո Լոպեսը ամուսնացավ Մարկ Էնթոնիի հետ, ում հետ երկու երեխա ունեցավ։ Աֆլեքն էլ ամուսնացավ դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ․ նրանք միաիսն ապրեցին 13 տարի՝ ունենալով երկու դուստր և մեկ տղա։
Անցյալ տարվա աշնանը Ջեյ Լոն և Բենը վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ 2022 թվականի ապրիլին նրանք նորից նշանվեցին։