Հուլիսի 18. երաժշտական ամենաիրադարձությունները

IMSTORIES-ում պարբերաբար կանդրադառնանք պատմության ընթացքում երաժշտական աշխարհում տվյալ օրը տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 18 -ին։

1953 թվական – Էլվիս Փրեսլին ձայնագրեց “My Happiness” երգը՝ որպես նվեր մորը։ Դա նրա առաջին ձայնագրությունն էր։

1970 թվական – Pink Floyd-ը և Deep Purple-ն անվճար համերգ ունեցան Լոնդոնի Հայդ Փարկում:

1975 թվական – Ծնվել է Դարոն Մալաքյանը, կիթառահար, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց  System of a Down խմբով։  

Լուսանկարը՝ Francesco Castaldo/Archivio Francesco Castaldo/Mondadori Portfolio via Getty Images

1992 թվական – Ուիթնի Հյուսթոնը և Բոբի Բրաունն ամուսնացան։

1994 թվական – Seal-ը թողարկեց “Kiss From a Rose” երգը։

1995 թվական – Հետմահու թողարկվեց Սելենայի “Dreaming of You” երգը։

2020 թվական – Իր սպանությունից հինգ ամիս անց ռեփեր Փոփ Սմոքը գրավեց  ԱՄՆ-ի չարթերի առաջին հորիզոնականը՝ դեբյուտային “Shoot For The Stars Aim For The Moon” ալբոմով: 50 Cent-ը՝ ով Pop Smoke-ի մենթորն էր համարվում, օգնեց ավարտին հասցնել ալբոմը:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »