Իրինա Շեյքը նկարահանվել է Բեյոնսեի և Ivy Park x adidas համագործակցության գովազդային արշավում։
Բեյոնսեն ներկայացրել է Ivy Park x adidas-ի 6-րդ համագործակցությունը՝ Ivytopia-ն: Գովազդային արշավի դեմքն Իրինա Շեյքն է։ Լուսանկարներում Շեյքին տեսնում ենք վառ նեոնային բիկինիով և կիպ կապույտ լողազգեստով։
Արշավում նկարահանվել են նաև Ադութ Աքեշը, Ջոան Սմոլսը, Հարվի Նյուտոն-Հեյդոնը և Ալվա Քլերը։
Բացի ծովափնյա հագուստից, հավաքածուն ներառում է սպորտային հագուստ և աքսեսուարներ: Ապրանքները վաճառքում կհայտնվեն հուլիսի 21-ից։ Ի դեպ, հագուստի չափսերը սկսում են XXXS-ից մինչև XXXXL: