Հայտնիներ, որ մայրացան 40-ից հետո

Այս հայտնիներին հաջողվեց կոտրել մայրանալու տարիքի վերաբերյալ կարծրատիպերը՝ ապացուցելով, որ 40-ից հետո մայրանալ ևս հնարավոր է։ Նրանց հաջողվեց ոգեշնչել հազարավոր կանանց՝ սեփական օրինակով ցուցադրելով, որ հնարավոր է ունենալ կարիերա ու միևնույն ժամանակ մայրանալ՝ անկախ տարիքից։

Դե ինչ՝ տեսնենք, թե ովքեր են այն հայտնիները, որ մայրացան 40 տարեկանից հետո:

Գվեն Ստեփանին մայրացավ 44 տարեկանում

Գվեն Ստեֆանին և նախկին ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գևին Ռոսդեյլը, 3 որդի ունեն։ Զույգի առաջին որդին ծնվեց 2006-ին՝ Գվենը 37 տարեկան էր։ Երկու տարի անց ծնվեց զույգի երկրորդ որդինգ։ Գվենը երրորդ անգամ մայրացավ 45 տարեկանում՝ 2014-ին։

Ջուլիանա Մուրը մայրացավ 42-ում

Դերասանուհին առաջին անգամ մայրացավ 37 տարեկանում՝ 1997 թվականին։ Այդ ժամանակ նա հանդիպում էր ռեժիսոր Բարտ Ֆրեյնդլիխի հետ։ Ջուլիանայի ու Բարտի դուստրը ծնվեց 2002 թվականին․ դերասանուհին 42 տարեկան էր։

Սալմա Հայեկը մայրացավ 41-ում

2007 թվականին Սալմա Հայեկը նշանվեց ֆրանսիացի գործարար Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ։ Նրանց դուստրը՝ Վալենտինա Պալոմա Պինոն լույս աշխարհ եկավ 2007 թվականին․ դերասանուհին 41 տարեկան էր։ 2 տարի անց Սալման և Ֆրանսուան պաշտոնապես ամուսնացան Վալենտինի օրը՝ Փարիզում։

Սելին Դիոնը մայրացավ 42 տարեկանում

Սելին Դիոնի առաջին որդին՝ Ռենե-Շառլ Անժելիլը, ծնվեց 2001 թվականին։ 2010 թվականի ծնվեցին Դիոնի երկվորյակները՝ Էդդին ու Նելսոնը․ երգչուհին այդ ժամանակ 42 տարեկան էր։

Քիմ Բեսինջերն առաջին անգամ մայրացավ 41-ում

Քիմ Բեսինջերի և նախկին ամուսնու՝ Ալեք Բոլդուինը դուստրը՝ Այրլնդը ծնվեց 1995 թվականին, երբ Բեսինջերը 41 տարեկան էր, իսկ Բոլդուինը 37։ 

Մադոննան մայրացավ 42-ում

Փոփի թագուհու՝ Մադոննայի երկրորդ կենսաբանական երեխան՝ Ռոկոն, ծնվեց, երբ երգչուհին 42 տարեկան էր։ Մադոննայի դուստրը ծնվել է 1996-ին, երբ երգչուհին 28 արեկան էր։

Հոլի Բերին մայրացել է 47-ում

Դերասանուհին իր առաջնեկին՝ Նահլային, ունեցել է 41 տարեկանում։ Մի քանի տարի անց ծնվեց իր կրտսեր որդուն՝ Մակեոն․ դերասանուհին 47 տարեկան էր։

Մերիլ Սթրիփը մայրացել է 42-ում

Օսկարակիր դերասանուհին չորս երեխա ունի, որոնցից կրտսերը ծնվել է 1991 թվականին, երբ Սթրիփտ 42 տարեկան էր։

Ջանեթ Ջեքսոնը մայրացել է 50-ում

2016-ին Ջանեթ Ջեքսոնը հայտարարեց, որ հղի է․ երգչուհին 50 տարեկան էր: Ջաներթը որդի ունեցավ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version