Փարիզում նորաձեւության շաբաթվա երրորդ օրվա ամենասպասված շոուներից մեկը Balenciaga կուտյուրային հավաքածուի շնորհանդեսն էր։
Պոդիում բարձրացան Քիմ Քարդաշյանը, Նաոմի Քեմփբելը, Նիկոլ Քիդմանը, Բելլա Հադիդը, Նաոմի Քեմփբելը, Դուա Լիպան և այլ հայտնիներ։ Դիզայները ցուցադրությանը մասնակցելու է հրավիրել նաև իր մտերիմ ընկերներից Ռենատա Լիտվինովային։ Զեմֆիրան, շոուին հրավիրած էր որպես հանդիսատես։
Դահլիճում Քիմ Քարդաշյանին աջակցում էին մայրը՝ Քրիս Ջեները և դուստր Նորթը, Ռենատային՝ դուստրը Ուլյանա Դոբրովսկայան և Զեմֆիրան, իսկ Նիկոլ Քիդմանին ամուսինը՝ Քիթ Ուրբաը։