10 անհայտ փաստ 50 Cent-ի մասին

50 Cent-ն այսօր 47 տարեկան է դառնում։ Այս առիթով առանձնացրել ենք մի քանի անհայտ փաստ ռեփերի մաիսն, գնացի՛քն։

Ծնվել է Քուինսի Հարավային Ջամայկա թաղամասում։ Ջեքսոնը 12 տարեկան էր, երբ սկսեց թմրանյութ վաճառել․ ի դեպ՝ 1980-ականների այդ ժամանակահատվածը թմրանյութի համաճարակ էին անվանում։

Տարիներ առաջ, մինչ ռեփով լրջորեն զբաղվելը, 50 Cent-ը կենտրոնացել էր բռնցքամարտի վրա: Նա նույնիսկ մի շարք մրցաշարերի հաղթող էր ճանաչվել։

Չնայած, որ ռեպերը կոկաին չէր օգտագործում, բայց դատապարտվեց 3-ից 9-ը տարվա ազատազրկման վաճառքի համար։ Իրականում նա միայն 6 ամիս անցկացրեց ազատազրկման մեջ:

50 Cent մականունը ռեպերը վերցրել է 1980-ականների Բրուքլինի ամենահայտնի հանցագործներից Քելվին Մարտինից, ում ևս 50 Cent էին անվանում; Ջեքսոնն ընտրեց այն, «որովհետև այն ասում է այն ամենը, ինչ ես ուզում եմ ասել: Ես նույն տիպի մարդն եմ, ցանկացած իրավիճակից կարող եմ գլուխ հանել», ասել է ռեփերը:

Ավելի ուշ ապագա աստղը սկսեց զբաղվել երաժշտական կարիերայով։ 2000 թվականին նա թողարկեց “Power of the Dollar” ալբոմը՝ Columbia Records-ի համար։ Սակայն ծրագրավորած թողարկումից օրեր առաջ նրան կրակեցին․ ալբոմն այդպես էլ չթողարկվեց։

Ռեփերի վրա կրակեցին 9 անգամ: 50 Cent-ը ավելի ուշ պատմում էր, որ վստահ էր՝ մահանալու է։ Նույնիսկ բժիշկները ցնցված էին, որ ռեպերն ապրեց։

2002 թվականին, երբ 50 Cent-ը թողարկեց «Guess Who’s Back» միքսթեյփը, նրան հայտնաբերեց Էմինեմը և սկսեց համագործակցել Shady Records-ի շրջանակներում՝ Dr. Dre’s Aftermath Entertainment-ի և Interscope Records-ի հովանու ներքո:

Eminem-ի և Dr. Dre-ի աջակցության շնորհիվ 50 Cent-ը դարձավ աշխարհի ամենավաճառվող ռեփերներից մեկը։ Ի դեպ, հենց Dre-ն թողարկեց ռեփերի առաջին՝ «Get Rich or Die Tryin» ալբոմը։

50 Cent-ը վաճառել է ավելի քան 30 միլիոն ալբոմ և արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում՝ Գրեմմիի, Billboard Music Awards, World Music Awards, American Music Awards և BET Awards:

Ռեփերը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում ինքնակենսագրական  “Get Rich or Die Tryin”-ը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version