Ինչպիսի՞ն կլիներ Քիմ Քարդաշյանը 80-ականներում

Քիմ Քարդաշյանը 80-ականների ոճով նկարահանվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում:

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում։ Նա ներկայացրել է «մետաղական» լողազգեստների նոր հավաքածուն, որը հասանելի կլինի ապրանքանիշի կայքում հուլիսի 6-ից։

Ֆոտոշարքի ոգեշնչումը 80-ականների ոճն էր։ Լուսանկարներում, որոնք արվել է բրիտանացի լուսանկարիչ Նադյա Լի Կոելի կողմից, հեռուստաաստղը հայտնվել է այն ժամանակվա համար բնորոշ կերպարով՝ ծավալային սանրվածքով, վառ դիմահարդարմամբ և մեծ աքսեսուարներով։

Instagram-ում Քիմը հայտնել է, որ լողազգեստները վերափոխել է իր քրոջ՝ Քլոեի խորհրդով։

Հիշեցնենք, որ 2022 թվականին SKIMS-ն ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում՝ Time ամսագրի համաձայն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version