6 հնդկական ֆիլմ, որ գրավեցին աշխարհը

Հնդկական ֆիլմերը կինեմատոգրաֆիայի հատուկ տեսակ են։ Դրանք համեմված են երգերով, պարերով, երբեմն էլ կարրիի և դարչինի բույրերով։ Ֆիլմերից շատերին հաջողվել է գրավել եվրոպական և ամերիկյան շուկաները։

Գաղտնիքը պարզ է՝ հնդկական ֆիլմերը գեղեցիկ հեքիաթներ են՝ վառ տարազներով ու դրամատիկ սցենարներով։ Առանձնացրել ենք 6 հնդկանան ֆիլմ, որոնց հաջողվել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել։

“Slumdog Millionaire ”

Թողարկվել է 2008 թվականին
Ռեժիսոր` Դենի Բոյլ, Լավլին Տանդան
Դերերում՝ Դև Պատել, Անիլ Կապուր

Ֆիլմն արժանացել է ութ «Օսկար»-ի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Ֆիլմում խաղի մեջ կա 9 հարց, խաղի իրական հնդկական տարբերակում հարցերը 15-ն են։

18-ամյա Ջամալ Մալիկը ապրում է տնակում, նա պատրաստվում է մասնակցել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին ու պատասխանել բոլոր հարցերին: Այդ դեպքում նա կստանա 20 մլն ռուփի։ Խաղին ժամանակ հայտնվում է ոստիկանությունը՝ ձերբակալելով երիտասարդին։ Նա կասկածվում է խարդախության մեջ։

Հարցեր է առաջանում՝ փողոցում մեծացած տղան որտեղի՞ց այդքան բան գիտի։ Ակնհայտ է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ Ոստիկանությունում տղան պատմում է իր կյանքի պատմությունը։ Ջամալի կյանքի հուզիչ ու սենտիմենտալ պատմությունը ոստիկաններին ստիպում է հավատալ դրա ճշմարտացիությանը։ Խաղը վերսկսվում է, նրան ուշադիր հետևում է ոստիկանությունն ու ևս 60 միլիոն հեռուստադիտող:

“Disco Dancer”

Թողարկվել է 1982 թվականին
Ռեժիսոր` Բաբաշ Սուբհաշ
Դերերում՝ Միտհուն Չակրաբորտի, Քիմ, Կապլանա Այեր

«Jimmy Jimmy Jimmy Aaja» երգի քավր տարբերակը, որը կոչվում է «Jimmy», ներառվել է բրիտանացի երգիչ M.I.A. Kala ալբոմում։90-ականներին լեգենդար թրեքի ռեմիքսը թողարկեց «Руки Вверх!» խումբը։

Ֆիլմը հնդկական կինոարտադրության դասականն է համարվում։ Հենց այս ֆիլմում է հնչում նույն «Jimmy Jimmy Jimmy Aaja» երգը։ 

Այս ֆիլմն ունի այն ամենը, ինչ պետք է հնդկական կինոյի սիրահարի համար՝ սեր, արցունքներ, դավաճանություն, արդարության հաղթանակ և հիանալի երգեր։

“Mother India”

Թողարկվել է 1957 թվականին
Ռեժիսոր` Մեհբուբ Կխան
Դերերում՝ Նարգիս, Սունիլ Դատտ, Թաջ Կումար 

Սա առաջին հնդկական ֆիլմն էր, որն առաջադրվել էր «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հնդկական կինոյի աշխարհում ֆիլմը աննախադեպ միջազգային ճանաչում է ստացել։

Ռադհա անունով հերոսուհին ստիպված է գոյատևել և երեխաներին մեծացնել աղքատության և միայնության մեջ: Ամուսինը լքել է նրան ու կինը ստիպված է ամեն օր բախվել անլուծելի դարձած խնդիրներին։ Նրանից պահանջում են վերադարձնել պարտքերը, իսկ երեխան անհետացել է փոթորկի ժամանակ։ Փրկված որդիները շատ տարբեր են միմյանցից՝ մեկն աշխատասեր է ու հանգիստ, մյուսը՝ ագրեսիվ է ու վտանգավոր, խառնվում է հանցագործների հետ։ 

“Devdas”

Թողարկվել է 2002 թվականին
Ռեժիսոր` Սանջայ Լիլա Բհանսալի
Դերերում՝ Շահրուք Խան, Այշվարիա Ռայ Դատտ, Թաջ Կումար 

Ֆիլմն ընտրվել է «Օսկար»-ում Հնդկաստանը ներկայացնելու համար, սակայն չի հայտնվել անվանակարգերում: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է BAFTA կինոմրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

Ֆիլմում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բնորոշ են հնդկական երաժշտական ​​մելոդրամային։ Մեծահարուստ Նարայան Մուկերջիի որդին՝ Դևդասը, մեծացել է շքեղության աշխարհում։ Դևդասը ու Պարո անունով աղջիկը մանկության ընկենրեն էին ու սիրում էին միմյանց։

Սակայն սիրահարները բաժանվեցին, երբ տղան մեկնեց Լոնդոն՝ սովորելու։ Դևդասը հասուն տարիքում վերադարձավ հայրենի տուն։ Պարզվեց, որ մանկական կիրքը չի մոռացվել: 

Արևմտյան ավանդույթներով մեծացած Դևդասը հասկանում է, որ նրանց միջեւ անդունդ է, բայց չի կարող դիմակայել զգացմունքին։

“Mera Naam Joker”

Թողարկվել է 1970 թվականին
Ռեժիսոր` Ռաջ Կապուր
Դերերում՝ Ռաջ Կապուր, Ռիշի Կապուր, Մոնաջ Կումար

Խորհրդային տարիներին ֆիլմը ցուցադրվում էր երեք մասերով։ Առաջին մասը դիտել էր 29 միլիոն մարդ, երկրորդը՝ 22,6 միլիոն, իսկ երրորդը՝ 21,5 միլիոն հեռուստադիտող։

Ծաղրածու Ռաջուն, նախազգացում ունենալով, որ իր օրերը հաշված են, վերջին ելույթն է ունենում, որը պետք է դառնա իր կարապի երգը։ Արտիստը ներկայացմանը հրավիրում է բոլոր նրանց, ում հարազատ է համարում, այդ թվում՝ կանանց, ում ժամանակին սիրել է։

“Veer-Zaara”

Թողարկվել է 2004 թվականին
Ռեժիսոր` Յաշ Չոպրա
Դերերում՝ Շահրուխ Խան, Պրիտի Զինտա, Ռանի Մուկերջի

Ֆիլմը հաջողություն ունեցավ Պակիստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և նույնիսկ Հարավային Աֆրիկայում: Այն ընդգրկվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնի ծրագրում, որտեղ դրական ընդունելության է արժանացել։

Գործողության հիմնական մասը ցուցադրվում է գլխավոր հերոսի՝ Վեեր Պրատապ Սինգհի հիշողությունների տեսքով։ Սկզբում տեսնում ենք մորուքավոր բանտարկյալին՝ Պակիստանի բանտում։ Ազատազրկման տարիներին նա ոչ մի բառ չի արտաբերումլ։

Այս լռության պատճառը դեռևս պետք է պարզի իրավապաշտպան Սամիա Սիդիկկին, ով ցանկանում է օգնել Վեերին դուրս գալ ծանր իրավիճակից։ Նրան հաջողվում է ստիպել նրան խոսել: Սամիան Հնդկաստանում փնտրում է Վեերի հարազատներին կամ ընկերներին, ովքեր կարող են հաստատել նրա ինքնությունը դատարանում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »