Համացանցում քննարկվում է “Only Murders in the Building” կատակերգական-դետեկտիվ սերիալի երկրորդ սեզոնը, որտեղ Կարա Դելևինը նկարահանվել է որպես հրավիրյալ աստղ։
Արդեն երկրորդ դրվագում նրա կերպարի՝ Էլիսի և Մեյբելի միջև, ում մարմնավորում է Սելենա Գոմեսը, ռոմանտիկ տեսարան է ցուցադրվու,՝ արվեստի մասին զրույցն ավարտվում է կրքոտ համբույրով։
«Զվարճալի էր. արդյո՞ք աշխարհում որևէ մեկը կհրաժարվի համբուրել Սելենային։ Մենք գրեթե երբեք չենք հանդիպում, քանի որ միշտ զբաղված ենք, ուստի հիանալի էր նրա հետ այդքան ժամանակ անցկացնելը, իսկ նրա հետ աշխատելը հիանալի էր», ասել է Կարան։
Մոդելը նաև նշել է, որ Գոմեսի հետ նկարահանումները շատ լավ են անցել, քանի որ ինքն ու երգչուհին հին ընկերներ են։
Գոմեսը ևս խոստովանել է, որ ոգևորված է Դելևինի հետ նկարահանումներով, քանի որ «մանկության ընկերուհու հետ աշխատելը հրաշալի է»:
Իրական կյանքում նրանք լավագույն ընկերներ են։ Աղջիկները նույնիսկ մինույն դաջվածքներից ունեն: