R Kelly-ին ազատազրկվել է մանկապղծության և անչափահասների սեռական թրաֆիքինգի համար

Ռեփեր R Kelly-ին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման մանկապղծության և անչափահասների սեռական թրաֆիքինգի համար։

Ամերիկացի ռեփ և R&B արտիստ R Kelly-ն, ում գրեթե բոլորը ճանաչում են” I Believe I Can Fly” հիթով, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ սեռական շահագործման նպատակով անչափահասների նկատմամբ սեռական բռնության և թրաֆիքինգի համար։

Անցյալ տարվա սեպտեմբերին երաժիշտը մեղավոր էր ճանաչվել սեռական բնույթի հանցագործությունների համար, այժմ այս մեղադրանքներին նոր մեղադրանքներ են ավելացվել։ Մեղադրող կողմը եզրակացրել է, որ 55-ամյա արտիստն օգտագործել է իր համբավը՝ անչափահասներին շահագործելու և իր պահանջները կատարել ստիպելու համար․ դրանք նաև սեռական բնույթ են կրել: 

Արդեն ապացուցված է, որ երգիչն իր զոհերին գերի է պահել և ստիպել նրանց ուտելու կամ զուգարան գնալու թույլտվություն խնդրել։ Այսպես, աղջիկներից մեկն ասել է, որ երաժիշտն իրեն երկու օր պահել է առանց սննդի և ջրի, իսկ հետո բռնաբարել։ 

Երաժշտի հասցեին «Սեքս աղանդի» ստեղծման մեղադրանքներ նախկինում էլ են հնչել, բայց միայն հիմա են դրանք ապացուցվել։

R Kelly-ն նաև մեղավոր է ճանաչվել այսպես կոչված Mann Act-ը՝ ԱՄՆ դաշնային օրենքը խախտելու համար, որն արգելում է մարդկանց տեղափոխել նահանգներով «սեռական բնույթի ցանկացած ակտի նպատակով»:

Պարզվել է, որ երգիչը 25 տարի շարունակ ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ: Նիստի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ երաժիշտը կեղծել է 15-ամյա երգչուհի Ալիայի փաստաթղթերը, որպեսզի կարողանա օրինական կերպով ամուսնություն գրանցել նրա հետ։

Նրանք ամուսնացել են 1994 թվականին, դատարանն ավելի ուշ նրանց ամուսնությունն անօրինական է ճանաչել երգչուհու տարիքի պատճառով։ 2001 թվականին Ալիան մահացավ ավիավթարում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version