Մարկ Ջեյքոբսը Նյու Յորքում ներկայացրել է իր նոր հավաքածուն։ Ցուցադրությունը տեղի է ունեցել հանրային գրադարանում, իսկ դահլիճում ընդամենը 99 նստատեղ կար։ Հրավիրվածների թվում էին Աննա Վինտուրը և Էմիլի Ռատակովսկին:
Բելլա և Ջիջի Հադիդները պոդիումի գլխավոր աստղերն էին. քույրերը, ինչպես և մնացած մոդելները, հայտնվել են անսովոր տեսքով՝ սափրված քունքերով և սև մազերով։ Այնուամենայնիվ, պետք չէ անհանգստանալ մոդելների մազերի համար, դա պարզապես հմուտ դիմահարդարման արդյունք է։
Բելլան և Ջիջին կիսվել են շոուի նախապատրաստման ընթացքով սոցիալական ցանցերում։
Համաճարակից հետո Մարկ Ջեյքոբսը դուրս է եկել Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա պաշտոնական գրաֆիկից և սկսել առանձին ցուցադրել իր հավաքածուները։
Դիզայների նոր հավաքածուն էսթետիկորեն շարունակում է նախորդը։