Ծնվել է Սիրուշոյի դուստրը, երգչուհին հայտնել է փոքրիկի անունը

Ծնվել է այս շրջանում ԱՄՆ-ում գտնվող Սիրուշոյի դուստրը։ Ինստագրամի իր էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, թե ինչպես են որոշել ծնողներն անվանել փոքրիկին։

Տեսանյութից պարզ է դառնում, որ որոշում է կայացվել միավորել Սիրուշոյի մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի և ամուսնու՝ Լևոնի մայրիկի՝ Բելլա Քոչարյանի անունները։ Այսպիսով՝ Սիրուշոն ու Լևոնը դստերը Զաբել են անվանել։

Բացի այդ՝ սթորիս բաժնում երգչուհին տեղեկություն է հայտնել Զաբել անվան մասին՝ նշելով նաև, որ Զաբել է եղել Լևոն Ռուբինյանի և Սիբիլ Լուսինյանի դստեր՝ Կիլիկիայի թագուհու անունը։ Սիրուշոն առանձնացրել է թագուհու ծնողների առաջին տառերև՝ Լ և Ս։

Շնորհավորում ենք երգչուհուն ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Զաբելին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »