Imagine Dragons-ը նոր երգ է ներկայացրել

Grammy-ի մրցանակակիր Imagine Dragons-ենք նոր սինգլ և դրան ուղեկցող տեսահոլովակ են ներկայացրել, որը կոչվում է «Sharks»:

«Աշխարհը լցված է շնաձկներով։ Եվ երբ մեծանում ես, դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Բայց ինչպե՞ս կարող ես դատել, քանի՞ անգամ ես հենց ինքդ շնաձուկ եղել: Կարծես շնաձկներ ես տեսնում, բայց գուցե դու նույնպես այդպիսին ես: Աշխարհը լիքն է եսասեր մարդկանցով, բայց գուցե կարելի է ուղղակի ծիծաղել դրա վրա, քանի որ անխուսափելի է», երգի մասին խոսելով ասել է Imagine Dragons-ի ֆրոնթմեն Դեն Ռեյնոլդսը։ 

Առաջին հայացքից թեթև բիթ ունեցող երգն իրականում խորը իմաստ ունի։ Այն կորստի, ժամանակն անիմաստ չվատնելու ու կյանքն արժևորելու մասին է։

Հավանե՞լ եք երգը
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »