Ամեն ինչ Քլոե Քարդաշյանի մասին

Այսօր Քլոե Քարդաշյանը 38 տարեկան է դառնում։ Այս առիթով հետաքրքիր փաստեր ենք հավաքել նրա մասին։ Գնացի՛նք։

Նրա երկրորդ անունն Ալեքսանդրա է։

Քլոեն 5 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։

«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն թողարկվեց 2007 թվականին: Հենց այդ ժամանակից էլ սկսեցինք Քլոե: Շոուն մեծ հաջողություն ունեցավ և հանգեցրեց հաջորդ սփին-օֆֆերին՝ «Kortney and Khloe Take Miami»-ն և «Khloe & Lamar»-ը, որոնք հավասարապես հաջողված էին։

Նախքան ընտանեկան ռեալիթի շոուն, Քարդաշյանն աշխատել է որպես Նիկոլ Ռիչիի օգնականը։

Քարդաշյանը բազմաթիվ քննադատությունների և բացասական մեկնաբանությունների է արժանացել կազմվածքի համար։ Նրան անվանում էին «Գեր քույրը»։

Քլոեն և քույրերը բացեցին «D-A-S-H» բուտիկների ցանցը, որպես ընտանեկան բիզնեսի մաս Մայամիում: Նրանք նաև թողարկեցին «Bebe» զարդերի և հագուստի շարքը, իսկ ավելի ուշ թողարկեցին «K-Dash» հագուստի մեկ այլ հավաքածու։

Այդ ժամանակահատվածում նա նկարահանվեց PETA-ի “‘I’d Rather Go Naked than Wear Fur” արշավում։

2009 թվականին Քլոե Քարդաշյանն ամուսնացավ «NBA» բասկետբոլի աստղ Լամար Օդոմի հետ ու նույնիսկ փոխեց իր ազգանունը: Նրանց ամուսնական կյանքի դրվագները ցուցադրվեցին «Khloe & Lamar» ռեալիթի շոուում: 2013 թվականին զույգն ամուսնալուծվեց։

Ամուսնալուծությունից հետո նա սիրավեպ ունեցավ ռեփեր Ֆրենչ Մոնտանայի և բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի հետ: 2016 թվականին նա սկսեց հանդիպել կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։

Երկու տարի անց Քլոե ու Թրիստանը դուստր ունեցան՝ Թրյու Թոմփսոնը։ Հաջորդ տարի Քարդաշյանը բաժանվեց Տրիստան Թոմփսոնից։ Վերջինս դավաճանեղ Քլոեին Քայլի Ջեների լավագույն ընկերոջ՝ Ջորդին Վուդսի հետ: Քլոեն և Տրիստանը նորից միասին են 2021 թվականի սկզբին։

Քարդաշյանն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և այցելել է Ծիծեռնակաբերդ։ 2021 թվականի ապրիլին Քարդաշյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։

2015 թվականի ապրիլին նա դարձավ զարմուհու՝ Նորթ Ուեսթի կնքամայրը, երբ երեխան մկրտվեց Հայ Առաքելական եկեղեցում՝ Երուսաղեմի Սբ. Հակոբոսում։

Ստորև առաջարկում ենք լսել Քլոե Քարդաշյանի սիրելի երգերի փլեյլիսթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version