Ադելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Երկրպագուները զայրացել են Ադելի վրա Հայդ Պարկում իր առաջիկա ելույթի մասին հայտարարելուց հետո։ Երգչուհին այս նորությամբ կիսվել է Instagram-ում։

«Անհավանական է լինելու։ Ելույթ կունենամ մի ողջ օր», գրել է Ադելը։

Սակայն երգչուհու երկրպագուները չեն կիսել ուրախությունը՝ հիշելով, թե ինչպես նա չեղարկեց Լաս Վեգասում նախատեսված շոուն, առանց նոր ամսաթվեր հայտարարելու։

Երկրպագուներից շատերը մեկնաբանություններում մասնավորապես գրել են՝ «Ձե՞ռ ես առնում։ Դեռ չես հայտնել Լաս Վեգասի շոուի նոր ամսաթվերը: Հիասթափված եմ քեզնից»

LONDON, ENGLAND – FEBRUARY 08: (EDITORIAL USE ONLY) Adele attends The BRIT Awards 2022 at The O2 Arena on February 08, 2022 in London, England. (Photo by Samir Hussein/WireImage )

Վեգասի շոուի չեղարկումից անցել է հինգ ամիս, նոր ժամկետներ այդպես էլ չեն նշվել։ 

Հիշեցնենք, որ հունվարին երգչուհին չեղարկել էր ծրագրված շոուն ելույթից անմիջապես առաջ, ինչն առաջացրել էր երկրպագուների զայրույթը, ովքեր երկրի տարբեր ծայրերից հասել էին Վեգաս, գնել տոմսերն ու վճարել հյուրանոցի համար

Երգչուհին համերգի չեղարկումը բացատրել է նրանով, որ իր թիմի անդամներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն ավելի լուրեր հայտնվեցին, որ դա տեղի է ունեցել երգչուհու կողմից տեխնիկայի առիթով առաջացրած սկանդալի պատճառով։

Ինսայդերները նաև հայտնել են, որ այդ պահին Ադելը խնդիրներ է ունեցել իր ընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ հարաբերություններում։

Ավելի վաղ երգչուհին հայտնվել էր հերթական սկանդալի կենտրոնում՝ Ադելը հրաժարվել էր ելույթ ունենալ Եղիսաբեթ 2-րդ թագուհու պլատինե հոբելյանին, որը տեղի էր ունեցել հունիսին Լոնդոնում՝ դա բացատրելով ծանրաբեռնվածությամբ։ Դրանից հետո երկրպագուներիկրկին զայրացել էին՝ նրան մեղադրելով «աստղային հիանդությամբ» տառապելու համար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version