Այսօր հայտնի դարձավ, որ 45 տարեկանում կյանքից հեռացել է Պիեր Նարցիսը։ «Շոկոլադնի զայացին» միանգամից ճանաչեցինք ու սիրեցինք “Фабрика Звезд” շոուից հետո։
Երգիչը բժիշկներին դիմել էր երիկամների խնդրով ու մահացել անհաջող վիրահատության ժամանակ, երբ պարզ էր դարձել, որ նա նաև սրտի խնդիր ունի։
Պարզվում է երաժիշտը երկար տարիներ վատառողջ էր, նա տառապում էր ասթմայով, նաև երիկամային անբավարարություն ուներ։
Հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել էին սրտի անբավարարություն ու որոշել փական տեղադրել։
Սակայն Նարցիսի սիրտը չի դիմացել։
Աստղի նախկին կինը՝ Վալերի Կալաչևան, կապի մեջ է եղել ամուսնու հետ։
«Նարցիս, ո՞նց: Դա հասկանալն ու ընդունելը շատ դժվար է։ Շնորհակալություն այս երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար: Պիեր, Նարցիս, Լորենցո, Պա… դու հավերժ կմնաս մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ մեր հրաշալի դստեր համար: Բարությամբ, խաղաղությամբ և սիրով քեզ հանձնում եմ քո Ամենազոր հոր ձեռքը։ Քո ներդրումը միլիոնավոր մարդկային ժպիտներում հսկայական է: Անսպառ ծափահարություններ քեզ», սոցցանցերում հուզիչ գրառում է կատարել այրին։
Գրառում է կատարել նաև երգչի դուստրը՝ Կարոլինա Քրիսթել Կալաչևան։
«Շնորհակալ եմ, պապ, ամեն ինչի համար։
Նա այն մարդն է, ով ողջ կյանքիս ընթացքում ինձ համար օրինակելի կմնա, նա այն մարդն է, ով ինձ ոտքի կանգնեցրեց ու հիմք դրեց ինձ համար։ Իսկապես շնորհակալ եմ։
Շատ եմ ցավում, որ կողքիս չի լինի, բայց հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի թե՛ դրախտում, թե՛ հետագա կյանքերում։ Հանգիստ խղճով եմ նրան բաց թողնում, հանգիստ եմ նրա համար ու հավատում եմ, որ յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում մյուսի կյանքում:
Ինձ թվում է, որ նա ճակատագրի կողմից ուղարկվել է ինձ, որպեսզի սովորեցնի լինել ուժեղ, իմաստուն, նպատակներիս մեջ համառ, հնարամիտ, աշխատասեր։ Ամեն անգամ հասկանում էի, որ հենց նրա շնորհիվ եմ այդպիսին դարձել։
Ափսոս, որ ես այդքան քիչ ժամանակ անցկացրի նրա հետ, բայց քանի որ Ամենակարողն այդպես է ցանկացել, ուրեմն հնազանդվում եմ ճակատագրին։ Մենք բոլորս Տիրոջ զավակներն ենք և վերադառնում ենք տուն:
Ես շնորհակալ եմ ճակատագրին, Աստծուն, այս կյանքին… Ես շնորհակալ եմ ամեն ինչից: Եվ հայրիկիս», գրել է նա։
Ցավակցում ենք երգչի ընտանիքին և երկրպագուներին։