Yves Saint Laurent-ը ներկայացրել է նոր աշնանային հավաքածուի գովազդային արշավը, որում նկարահանվել են Ռոմեո Բեքհեմը, Զոե Կրավիցը, Հեյլի Բիբերը և Դոմինիկ Ֆայքը։
Նկարահանումների հեղինակը Գրեյ Սորենտին է՝ հայտնի իտալացի լուսանկարիչ և ռեժիսոր Մարիո Սորենտիի դուստրը։
Instagram-ում բրենդը հրապարակել է գովազդային կադրեր Ռոմեոյի մասնակցությամբ, որով անմիջապես կիսվել է մայրը՝ Վիկտորյա Բեքհեմը գրելով, որ հպարտանում է։