Օրերս Լոս Անջելեսում կայացել է Ջենիֆեր Լոպեսի համերգը, որտեղ երգչուհին դուետ է կատարել 14-ամյա դստեր՝ Էմմայի հետ և նրան ներկայացրել որպես ոչ-բինար մարդ։
Ոչ-բինար կամ գենդերքվիր են համարվում նրանք, ովքեր չեն ներկայանում որպես բացառապես կին կամ տղամարդ ու դուրս են երկբևեռ գենդերային համակարգից։
Ջենիֆերը Էմմայի ինքնորոշման մասին ամպագոռգոռ հայտարարություններ չի արել, սակայն նրան բեմ հրավիրելիս օգտագործել է «նրանք/նրանց» դերանունները, ինչպես ընդունված է դիմել ոչ-բինարմարդկանց։
«Անընդհատ խնդրում եմ նրանց երգել ինձ հետ, բայց նրանք միշտ մերժում են, ուստի սա հատուկ առիթ է: Նրանք շատ-շատ զբաղված են։ Բայց համոզեցի, քանի որ նրանք իմ սիրելի զուգընկերն են», ասել է Լոպեսը:
Նման հայտարարությունից հետո Էմման բեմ է դուրս եկել ծիածանի գույներով զարդարված խոսափողով, ինչը կասկած չի թողել մտածելու, որ սա յուրահատուկ «քամինգ աութ էր»։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից՝ Էմման և Մաքսը, նրանք երկվորյակներ են։
Էմման նախկինում զուգերգով հանդես է եկել մոր հետ՝ 2020 թվականին Super Bowl-ի ընթացքում։ Այդ ժամանակ Էմման զգեստով է ներկայացել բեմում։ Այնուամենայնիվ, վերջին երկու տարիների ընթացքում Էմմայի ոճը կտրուկ փոխության է ենթարկվել, նա կարճ կտրել է մազերը և սկսել նախընտրել գենդերային չեզոք հագուստ։