Փոլ Մաքքարթնին 80. փաստեր, որ երբևէ չէիք լսել

Կենդանի լեգենդ Փոլ Մաքքարթնին 80 տարեկան է դառնում։ Այս առիթով շատ հետաքրքիր փաստեր ենք հավաքել երաժշտի ու գործունեության մասին։ Գնացինք։

Լուսանկարը՝ Stereogum

Ո՞րն էր Փոլ Մաքքարթնիի առաջին գործիքը

Փոլի առաջին գործիքը շեփորն էր, որը նրա հայրը նվիրել էր ապագա լեգենդին 14-ամյակի առթիվ: Նրա հայրը 1920-ականներին շեփորահար էր ու նվագում էր ջազ նվագախմբում։

Ինչպե՞ս ստացվեց, որ ձվաձեղը վերածվեցին “Yesterday”-ի

«Yesterday»-ի մեղեդին Մաքքարթնին ավելի վաղ էր գրել, քան խոսքերը։ Երաժշտությունը նրան այնքան էր դուր եկել, որ երաժիշտը որոշեց մի քանի անկապ բառ հորինել, որ հանկարծ չմոռանա մեղեդին, մինչ գրառի այն։ 

Անհեթեթ բառերը հետեւյալն էին՝ “Scrambled eggs / Oh my baby, how I love your legs / Not as much as I love scrambled eggs։

Արդյունքում երգը ոչ միայն դարձավ Beatles-ի ամենահայտնի ստեղծագործությունը, այլև Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես ամենաշատ քավր տարբերակ ունեցող երգերից մեկը։

Ի՞նչ է Փոլ Մաքքարթնիի անունը

Փոլն իրականում Մաքքարթնիի երրորդ անունն է։ Փոլին, ի սկզբանե, անվանել են հոր անունով՝ Ջեյմս։ Փոլ անունը ավելացել է շփոթությունից խուսափելու համար։

Ո՞վ է Էլեոնորա Ռիգբին

Մաքքարթնիի “Eleanor Rigby” միայնակ կնոջ մասին պատմող երգի ոգեշնչումն իրականում եկել է Էլեոնոր Բրոնից՝ դերասանուհի, ով նկարահանվել էր Beatles-ի 1965 թվականի “Help” ֆիլմում: 

Հերոսուհու ազգանունը Անգլիայի Rigby & Evens Ltd Wine & Spirit Shippers խանութից անվանումից է։ 

Տարիներ անց Մաքքարթնին իմացավ, որ Լիվերպուլի գերեզմանոցում Էլեոնորա Ռիգբիի իրական գերեզմանաքար կա:

Ո՞վ է ոգեշնչել “Maybe I am Amazed” երգի ստեղծումը

Երբ Beatles-ենք բաժանվում էին, և Մաքքարթնին մտածում էր իր ապագայի մասին, այդ ժամանակ նրան շատ էր աջակցում կինը՝ Լինդան, ում հետ նոր էին ամուսնացել: Հենց նրան է նվիրված  “Maybe I am Amazed” երգը: 

Երգը սիրո ու հավատարմության խորհրդանիշ դարձավ շատերի համար, ու առ այսօր մնում է  Մաքքարթնիի ամենահայտնի երգերից մեկը։

Ո՞վ էր “Let It Be”-ի Mother Mary-ն՝ «Մայր Մարիամը»

“Let It Be” երգում լսում ենք Mother Mary բառակապակցությունը․ մինչ շատերը վստահ են, որ խոսքը Մարիամ Աստվածածնի կամ Մարիամ Մագդաղենացու մասին է, իրականում մայր Մարիամը հենց Մաքքարթնիի մայրն է՝ Մերին, ով մահացավ քաղցկեղից, երբ ապագա լեգենդը 14 տարեկան էր: Երգի գաղափարը ծնվել է մոր մասին երազ տեսնելուց հետո:

Լեգենդար երաժշտի ծննդյան օրվա առիթով հավաքել ենք նրա ամենաերգերի փլեյլիսթը։ Վայելե՛ք ստորև👇

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version