Համացանցում քննարկում են Բեյոնսեի և Ջեյ Զիի դստեր՝ 10-ամյա Բլյու Այվիին, ով հոր հետ ներկա էր բասկետբոլի խաղին։
Երկրպագուներին հատկապես դուր է եկել տեսանյութում ֆիքսված այն պահը, երբ ռեփերը ժպտում է տեսախցիկին՝ գրկելով դստերը և համբուրելով նրան, իսկ աղջնակն ամաչած փորձում է դուրս է գալ գրկից:
Մեկնաբանություններում շտապել են եզրակացնել, որ 10-ամյա Բլու Այվին իրար է խառնվել նման ուշադրությունից ու թինեյջերական տարիքին համապատասխան՝ ամաչել։
«Մեզ համար նա հիփ-հոփի լեգենդն է, իսկ նրա համար՝ հայրիկ, ումից ամաչում են, երբ հանրային տարածքում գրկախառնվում են», գրում են մեկնաբանություններում։
Օգտատերերը քննարկում են նաև Բլու Այվիի ակնհայտ նմանությունը Բեյոնսեի հետ թե՛ արտաքնապաես, թե՛ շարժուձեւով։
Ի՞նչ եք կարծում, Բլու Այվին նմա՞ն է Բեյոնսեին