Դե ինչ՝ Բրիթնի Սփիրսը կրկին ամուսնացել է։


Արարողությանը ներկա են եղել մոտ 80 հյուրեր, որոնց թվում էին Փերիս Հիլթոնը, Մադոննան, Դրյու Բերիմորը, Դանոթելա Վերսաչեն և այլք։ Երգչուհու հարազատները տոնակատարությանը չեն հրավիրվել։ Լրագրողների տեղեկություններով՝ առաջին ամուսնությունից Բրիթնի Սփիրսի որդիները նույնպես ներկա չեն եղել արարողությանը։






Հարսնացուն կրել է Versace-ի զգեստ, որը նրա համար նախապատրաստել է հենց Դոնաթելլա Վերսաչեն։






Փեսացուն՝ Սեմ Ասգարին ևս Versace էր կրում։






Պաշտոնական արարողությունից հետո երգչուհին փոխել է հագուստը՝ երեկույթին նա ներկայացել է սև և կարմիր մինի զգեստներով։




