Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր դեմքի կեսը պարալիզացվել է Ռամսեյ-Հանթ համախտանիշի պատճառով։ Երաժիշտն առողջական նորություններով կիսվել է Instagram-ում։
«Երևի դեմքիցս նկատեցիք, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Ռամսեյ-Հանթի համախտանիշ է ախտորոշվել ինձ մոտ: Վիրուսը ախտահարել է ականջիս և դեմքիս նյարդերը՝ առաջացնելով դեմքի կաթված: Բուժվում եմ, հատուկ վարժություններ եմ անում՝ դեմքս նորմալ վիճակի բերելու համար», ասել է Բիբերը։
Ռամսեյ-Հանթի սինդրոմը հերպեսի ձև է, որն ազդում է դեմքի նյարդի վրա՝ դեմքի կաթված և ուժեղ ցավ առաջացնելով, ինչպես նաև կարող է հանգեցնել լսողության կորստի:
Հիվանդության պատճառով երաժիշտը ստիպված է եղել չեղարկել առաջիկա համերգները։
Շուտափույթ առողջություն ենք մաղթում երաժշտին։