9 անհայտ փաստ Ջոնի Դեփի մասին

Այսօր Հոլիվուդի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը՝ Ջոնի Դեփը 59 տարեկան է դառնում։ Վերջին ամիսներին հետևում էինք դերասանի ու նախկին կնոջ՝ Ամբեր Հերդի դատավարությանը։  Ջոնի Դեփը շահեց աղմկահարույց դատը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ:

Դերասանի ծննդյան օրվա առիթով մի քանի հետաքրքիր փաստեր ենք գտել նրա մասին։

1️⃣Ջոնի Դեփի իսկական անունը Ջոն Քրիստոֆեր Դեփ II է։ Նա երեք ավագ քույր ու եղբայր ունի. քույրերը՝ Դեբին և Քրիստին, և եղբայրը՝ Դանիելը:  

2️⃣Փոքր տարիքում Ջոնի Դեփը շոկոլադից ալերգիա ուներ։

3️⃣15 տարեկանում նա թողեց ուսումը՝ երաժշտական ​​կարիերան շարունակելու համար։

4️⃣Նիքոլաս Քեյջն է ոգեշնչել նրան զբաղվել դերասանությամբ։

5️⃣Ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ երկարաժամկետ համագործակցությունը սկսվեց 1990 թվականին, երբ նա մարմնավորեց Edward Scissorhands՝ Էդվարդ Մկրատի ձեռքերը դերը։

6️⃣Վայնոնա Ռայդերի հետ սիրավեպը սկսվեց 90-ականների սկզբին: Նա նույնիսկ իր մարմնի վրա դաջեց սիրելիի անունը։ Բաժանվելուց հետո Դեփը փոխեց նաև դաջվածքը՝ անունը վերածելով «Wino Forever»-ի:

7️⃣Դեփն ու Վանեսա Պարադին պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը համատեղ երկու երեխա ունի՝ դերասանուհի Լիլի-Ռոզ Մելոդի Դեփը և Ջոն Քրիստոֆեր «Ջեք» Դեփ III-ը։

8️⃣Հնարավոր չէ պատկերացնել Կիանու Ռիվզից բացի որևէ մեկին, ով կմարմնավորեր Նեոյին «Մատրիցա» ֆիլմում, ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու համար ռեժիսորի առաջնային ընտրությունը հենց  Ջոնի Դեփն էր։ 


9️⃣Դեփը ծնված օրվանից տեսողության խնդիր ունի, դերասանի մի աչքը գրեթե կույր է: 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »