Prince. «Բարձրակրունկ էի կրում, որ դուր գամ կանանց»

Esquire հեղինակավոր ամսագիրն ունի «Կյանքի կանոններ» խորագիրը, որի շրջանակներում ներկայացնում է հայտնի մարդկանց մեջբերումները, մտքերը՝ որպես կյանքի կանոն։ IMSTORIES – ը պարբերաբար անդրադառնում է նախագծին, ներկայացնելով հայտնիները մտքերը՝ հայերենով։

Հունիսի 7 – ին էր ծնվել լեգենդար Prince-ը։

Այս անգամ ներկայացնում ենք հենց նրա «Կյանքի կանոնները»։

Prince at the burned-out building he and Randee St. Nicholas found in the mid-1990s in Hollywood.

Չեմ սիրում հարցազրույցներ. Ինձ միշտ չափազանց շատ հարցեր են տալիս։

Ծնունդս չեմ նշում. Սա ամենաէգոիստական ​​տոնակատարությունն է: Աստվածաշնչում որևէ մեկին տեսե՞լ եք, որ ծննդյան տարեդարձ նշի:

Ավելի լավ է գիրք գրել, քան խոսել:

Չեմ սիրում անցյալի մասին խոսել.

Երաժշտությունը Աստծո օրհնությունն է: Ամբողջ կյանքս երաժշտությամբ եմ զբաղվել, և չեմ կարողանում դա գործ անվանել:

Պետք է հիշենք, որ կարող եք հանճարեղ դառնալ նույնիսկ մահից հետո:

Ամենաերջանիկ մարդիկ նրանք են, որ հայտնի լինելու կարիք չունեն:

Չեմ սիրում, երբ ինձ համեմատում են Մայքլի կամ Մադոննայի հետ։ Մի բան գիտեմ՝ հաստատ Մադոննայից շատ հիթեր ունեմ։

Ատում եմ ռինգթոնները: Երբևէ եղե՞լ եք մի սենյակում, որտեղ միաժամանակ զանգում են 17 տարբեր հեռախոսներ: Ո՞րն է իմ ռինգթոնը: Ես հեռախոս չունեմ։

Ասում են՝ բարձրակրունկ էի կրում, քանի որ բավականաչափ բարձրահասակ չէի: Իրականում բարձրակրունկ էի կրում, որ դուր գամ կանանց, քանի որ դա նա նրանց դուր է գալիս։ Իսկ ինձ դուր են գալիս զվարճալի կանայք։

Թույն լինելը՝ նշանակում է ինքդ քեզ հետ մենակ չմնալ:

Ոչ միայն երաժիշտ եմ, ես ինքնին երաժշտություն եմ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »