Սանտա Մոնիկա քաղաքում կայացավ MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի վրա տեսանք Ջենիֆեր Լոպեսին, Փերիս Հիլթոնին, Օլիվիա Ռոդրիգոյին, Քրիս Էվանսին։
Երեկոյի հաղթարշավը “Euphoria” սերիալինն էր, որը յոթ անվանակարգերում չորս մրցանակ ստացավ։ Սակայն կարելի է վստահորեն ասել, որ միջոցառման ողջ ուշադրությունը Ջենիֆեր Լոպեսինն էր, ով հանրությանը ներկայացավ խորը դեկոլտե զգեստով և Monot կաշվե կորսետով։
Երեկոյի ընթացքում Լոպեսը ստացավ պատվավոր մրցանակ MTV Generation Award «Սերունդի ճանաչում» անվանակարգում, բացի այդ երգչուհին պոպկորնի տեսքով արձանիկ իր On My երգի համար։Մրցանակը ստանալուց Լոպեսը չկարողավ զսպել արցունքները։
Փերիս Հիլթոնը նույնպես մրցանակ ստացավ. ժյուրին նշել է զրոյականների աստղի վերադարձը շոու բիզնես՝ Cooking with Paris-ի և Paris in Love ռեալիթի շոուներով:
Հաջող էր երեկոն նաև Զենդայայի և Թոմ Հոլանդի համար։ Սիրահար զույգը ներկա չէր երեկոյին, սակայն երկուսն էլ հաղթող դարձան՝ Զենդայան արժանացավ «Էյֆորիա» հեռուստասերիալում լավագույն դերակատարման համար, իսկ Հոլանդը ճանաչվեց լավագույնը “Spider-Man: No Way Home” դերակատարման համար։
Հաղթողների ցուցակը՝ այստեղ
Լավագույն ֆիլմ — “Spider-Man: No Way Home”
Լավագույն սերիալ — “Euphoria”
Լավագույն դեր ֆիլմում — Թոմ Հոլանդ, “Spider-Man: No Way Home”
Լավագույն դեր սերիալում — Զենդայա, “Euphoria”
Լավագույն կատակերգու դերասան- Ռայան Ռեյնոլդս, “Free Guy”
Լավագույն հերոսուհի- Սկարլետ Յոհանսոն, “Black Widow”
Լավագույն չարագործ – Դենիել Ռեդքլիֆ, “The Lost City”
Լավագույն համբույր – Պուպի և օձ, “Jackass Forever”
Ամենից վախենալու պահը- Ջեննա Օրտեգա, “Scream”
Լավագույն մենամարտ — Մեդդի ու Քեսսի, “Euphoria”
Տարվա առաջընթաց — Սոֆիա դի Մարտինո, “Loki”
Լավագույն բաց տեսարաններ — “Euphoria”
Լավագույն երգ — Ջենիֆեր Լոպես, “On My Way” (Marry Me)
«Սերունդի ճանաչում» հատուկ մրցանակ — Ջենիֆեր Լոպես
«Կատակերգության հանճար» հատուկ մրցանակ — Ջեք Բլեք