Շակիրան ու Ժերար Պիկեն բաժանվել են

El Periodico-ի իսպանական հրատարակությունը հայտնել է Շակիրայի և Ժերար Պիկեի բաժանման մասին։ Ըստ հրապարակման աղբյուրի՝ պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։

Ինսայդերները պատմել են, որ զույգը մի քանի շաբաթ է, ինչ միասին չի ապրում. Պիկեն տեղափոխվել է իր հին բնակարան այն բանից հետո, երբ երգչուհին իմացել է նրա դավաճանության մասին։

Բացի այդ, «Բարսելոնայի» պաշտպանին հաճախ են տեսնում գիշերային ակումբներում իր ընկերոջ՝ ֆուտբոլիստ Ռիկի Պուչի հետ, նրանք ժամանակ են անցկացնում կանանց շրջապատում։

Հիշեցնենք, Ժերար Պիկեն ու Շակիրան ծանոթացել են 2010 թվականին։ Նրանց սիրավեպը հայտնի դարձավ 2011 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվեց զույգի առաջնեկը՝ Միլանը։ Երեք տարի անց Շակիրան և Պիկեն երկրորդ անգամ ծնող դարձան. ծնվեց նրանց կրտսեր որդին՝ Սաշան։ 

Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Ժերար Պիկեն 10 տարով փոքր է երգչուհուց։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »