Բիլլի Այլիշը բաժանվել է ընկերոջից՝ դավաճանության լուրերի պատճառով

Բիլլի Այլիշը բաժանվել է ընկերոջից՝ Մեթյու Թայլեր Ուորթից։ Այս մասին Instagram-ում հայտնել է հենց ինքը՝ Մեթյուն, հավելելով, որ համացանցի օգտատերերն ու Էյլիշի երկրպագուները նրան մեղադրում են երգչուհուն դավաճանելու մեջ, ինչը սուտ է։

«Ես չեմ դավաճանել, հարաբերությունները պարզապես ավարտվում են. այդպես էլ է լինում։ Իսկ համացանցում ստի տարածումը կարող է վտանգավոր լինել», գրել է նա։

Ուորթը նաև դիմել է օգտատերերին, ովքեր քննարկում էին նրա խաբեության մասին լուրերը:

 «Հազարավոր մարդիկ վատնում են իրենց ժամանակը` գրելով նողկալի բաներ այն մարդկանց մասին, որոնց երբեք չեն ճանաչի, և դա ամենավախկոտ բանն է, որ կարող ես անել: Ապրիր քո սեփական կյանքով», գրել է նա։

Դերասանը նաև հոդվածի սքրինշոթ է ավելացրել սթորիների բաժնում՝ նշելով, որ ինքը «բավականին լավը չէ» Բիլի Այլիշի համար։

Բիլի Այլիշը դեռևս չի մեկնաբանել բաժանումը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »