Ջոնի Դեփը հաղթեց հայտնիների դատավարություններից ամենաքննարկվողը

Գրեթե մի ամիս շարունակ հետևում էինք Ջոնի Դեփի ու Ամբեր Հերդի դատավարությանը։

Մամուլում այն արդեն համարել է հայտնիների միջև տեղի ունեցած ամենահայտնի ու աղմկահարույցը։

42 կետով 13 ժամ տևած քննարկումից հետո դատարանը կայացրեց իր վճիռը։ Ջոնի Դեփը շահել է աղմկահարույց դատը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ: Երդվյալ ատենակալները բոլոր կետերով համաձայնել են Հերդի դեմ առաջադրված մեղադրանքներին: Դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումը դիտել է 3 միլիոնից ավելի մարդ։ 

Ինքը՝ հոլիվուդյան դերասանը, ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը. նա  Լոնդոնում էր՝ համերգներով։ Բայց Էմբերը ներկա էր վճռի բարձրաձայնմանը։

 Մեղավոր է սեռական ոտնձգության զրպարտության մեջ՝ հրապարակելով The Washington Post-ում իր հոդվածը, որի արդյունքում էլ փչացել է դերասանի կարիերան։

Այժմ Էմբերը ստիպված կլինի Ջոնիին վճարել 15 միլիոն դոլար զրպարտության և իրավական ծախսերի համար։ Սակայն Դեփը դատարանում մեկ անզգույշ խոսքի համար Հերդին նույնպես պետք է վճարի երկու միլիոն դոլար։ Արդյունքում նա այդպես էլ չի մնա պարտվողի մեջ։

Էմբերը, ով հակընդդեմ հայց էր ներկայացրել Դեփի դեմ 100 միլիոն դոլարի դիմաց, նախկին ամուսնուց կստանա միայն 2 միլիոն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »