6 անհայտ փասթ Մերլին Մոնրայի մասին

Հունիսի 1-ին լրանում է հոլիվուդյան ամենակուլտային կերպարներից Մերիլին Մոնրոյի ծննդյան 96-ամյակը: Նա համարվում էր ամենանորաձև ու սեքսուալ դերասաններից մեկը: Մերլինի ֆիլմերը կոմերցիոն առումով շատ հաջողակ էին, նա նաև այդ դարաշրջանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն էր: 

Մերիլին Մոնրոյի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ներկայացնում ենք 10 քիչ հայտնի փաստ իր մասին։

1️⃣Մերլին Մոնրոն դերասանուհու իսկական անուն ազգանունը չէ

Մերիլին Մոնրոյին ճանաչում են գրեթե բոլորը, բայց քչերը գիտեն, որ նրա իսկական անունը Նորմա Ջին Բեյքեր է։ Կարիերայի սկզբում Մերլինն ուզում էր Նորմա Ջին-ը դարձնել իր կեղծանունը։

2️⃣Նրա մայրն հոգեբուժարանում էր

Մերիլին Մոնրոյի մոր՝ Գլեդիս Բեյքերը երկբևեռ խանգարում ուներ, նա հոգեբուժարանում էր: Նա Մերիլինին խնամակալության հանձնեց, երբ փոքրիկն ընդամենը երկու շաբաթական էր: Երբ Մերլինը մեծ ճանաչում ձեռք բերեց, մայրը բոլորին ասում էր, որ իր դուստրն է: Բայց ոչ ոք չէր հավատում նրան:

3️⃣Մերլինն ամուսնացել է 16 տարեկանում 

Մերլինն իր մանկության մեծ մասն անց է կացրել խնամատար տներում: Երբ նա 15 տարեկան էր, նրա խնամատար ընտանիքը որոշեց տեղափոխվել նոր վայր և չկարողացավ ապագա դերասանուհուն տանել իր հետ: Նրանք խնդրեցին իրենց հարևան Ջեյմս Դոգերթիին ամուսնանալ Մերլինի հետ։ Հենց այդպես ստացվեց, որ Մերլինն առաջին անգամ ամուսնացավ, երբ 16 տարեկան էր։

4️⃣Ֆրենկ Սինատրան նրան շուն էր նվիրել

Ֆրենկ Սինատրան Մերիլինին մալթական տերիեր էր նվիրել։ Նրա անունն էր Mafia Honey: Մերլինը մահից հետո շունիկին վերցրեց Ֆրենկի քարտուղարը:

5️⃣Մերլինը գրքերի հսկայական հավաքածու ուներ

Դերասանուհին իր անձնական գրադարանում ավելի քան 400 գիրք ուներ։ Մի անգամ նրան հարցրեցին, թե ինչպես է գիրք ընտրում, դերասանուհին պատասխանեց որ գնում է գրախանութ և գիրք է ընտրում պատահական պարբերությամբ․ բացում է գիրքը ու եթե նրանց դուր է գալիս պարբերությունը՝ գնում է գիրքը:

6️⃣Մերլինը պետք է ստանձներ գլխավոր դերը “Breakfast At Tiffany’s” ֆիլմում

“Breakfast At Tiffany’s”-ի ռեժիսոր Թրումեն Կապոտեն նախ ընտրել էր Մերիլին Մոնրոյին ֆիլմում գլխավոր դերի համար։ Բայց դերասանուհուն խորհուրդ տվեցին հրաժարվել դերից։ Կապոտեն իր հերթին դժգոհ էր, որ Մերլինի փոխարեն Օդրի Հեփբերնին են ընտրել:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »