Պորտոֆինոյում կայացավ Քորթնի Քարդաշյանի և Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հարսանեկան արարողությունը։
Արարողությանը հարսնացուն ներկայացել է սպիտակ Dolce & Gabbana մինի զգեստով. Հիշեցնենք՝ ապրանքանիշը պայմանագիր է կնքել Քարդաշյանների ընտանիքի հետ, և ընտանիքի բոլոր անդամները տոնակատարությանը ներկա են եղել իտալական նորաձևության տան հագուստներով։
Քորթնիի կերպարը համալրվել է Մարիամ Աստվածածնի պատկերով երկար թափանցիկ ժանյակավոր շղարշով, որը Թրևիս Բարքերի գլխին արված դաջվածքի ճշգրիտ պատճենն է։
Թրևիս Բարքերը, դասական մուգ սմոքինգով էր։
Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքին հավաքվել էին Քարդաշյանների ընտանիքի բոլոր անդամները՝ Քրիս Ջենները, Քլոե և Քիմ Քարդաշյանները, Քենդալ և Քայլի Ջենները, ինչպես նաև զույգի երեխաները։ Տոնակատարության հյուրերի թվում նկատել են նաև Մեգան Ֆոքսն ու նրա սիրելին՝ Քուլսոն Բեյքերը։
Քարդաշյանները Ինստագրամի սթորիս բաժնում ակտիվորեն կիսովում են տոնակատարության լուսանկարներով։ Ի դեպ, Քիմ Քարդաշյանի սթորիներից պարզ է դառնում, որ հարսանեկան տոնակատարությանը ելույթ է ունեցել Անդրեա Բոչելին ու կատարել այս երգը։
Տոնակատարությունից առաջ զույգը և Քարդաշյանների ընտանիքի մյուս անդամները նախատոնական ընթրիք են անցկացրել, ինչպես նաև ժամանակ են անցկացրել Dolce & Gabbana զբոսանավում։
Ավելի վաղ Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն արդեն պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը Սանտա Բարբարայում՝ նեղ ընտանեկան շրջապատում։ Իսկ մինչ այդ նրանք «փորձնական հարսանիք» կազմակերպեցին Լաս Վեգասում Գրեմմիի արարողությունից հետո, որտեղ տեղի մատուռներից մեկում նշանադրվեցին Էլվիս Փրեսլիի դուբլի հետ։