Քորթնին ու Թրևիս Բարքերը ստացել են նախահարսանեկան օրհնություն

Քրիս Ջեները դուստրերի հետ Պորտոֆինոյում է, որտեղ օրերս կկայանա Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի ամուսնության շքեղ տոնակատարությունը։ Զույգն ամուսնացել է մայիսի կեսերին Սանտա Բարբարայում։

Աստղային ընտանիքը հանգստավայր է ժամանել նախապես՝ Քրիսը, Քարդաշյան ու Ջեններ  քույրերն ընթրել են տեղի հայտնի ռեստորաններից մեկում։ Բոլորը կրում էին Dolce & Gabbana:

Շաբաթ օրը ընտանիքը մեկնեց իտալական Ռիվիերայի Սան Ֆրուտուոզո աբբայություն, որպեսզի Քորթնին և Թրեվիսը նախահարսանեկան օրհնություն ստանան: Նրանք տեղ են հասել Dolce & Gabbana -ի զբոսանավով, որը գնահատվում է 35 մլն դոլար։ 

Daily Mail-ը հայտնում է, որ իտալական նորաձեւության տունը հովանավորում է հարսանիքը, ուստի ամբողջ ընտանիքը ճանապարհորդության ընթացքում կրում է ապրանքանիշի հագուստն ու աքսեսուարները։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version