Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Sports Illustrated ամսագրի համար և հայտնվել Swimsuit Edition-ի շապիկին։
«Աստված իմ` Sports Illustrated-ի շապիկին եմ: Մենք նկարահանել ենք այն դեռ հունվարին, և այնքան դժվար էր դա գաղտնի պահել: Sports Illustrated Swimsuit Edition-ի շապիկին լինելը պատիվ է: Դա իմ երազանքն ու նպատակների ցանկում էր», սոցիալական հարթակներում գրառում է կատարել Քիմը:
Ամսագրին տված հարցազրույցում ռեալթի շոուների թագուհին խոստովանել է, որ միշտ երազել է հայտնվել Sports Illustrated-ի շապիկին, բայց չի պատկերացրել, որ այդ ցանկությունը կարող է իրականանալ՝ հատկապես 41 տարեկանում։
Սակայն համացանցում քննադատել են շապիկը։ Ամսագրին մեղադրել են կեղծավորության մեջ այն բանի համար, որ շապիկի համար ընտրվել է հայտնի մարդկանցից մեկը, ով բազմիցս կատարել է պլաստիկ վիրահատություններ և չարաշահել ֆոտոշոփը, բնական գեղեցկությունը գերադասող մեկի փոխարեն։