Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են 

Քորթնի Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել հարսանիքից․ Քորթնին ու ընկերը՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացել են։  

Քորթնին հետևյալ գրառումն է արել՝ «Մինչև մահը մեզ բաժանի»։

Արարողությունը տեղի է ունեցել Սանտա Բարբարայում։ Հարսնացուն արարողության համար ընտրել է Dolce & Gabbana-ի կարճ զգեստ՝ խորը դեկոլտեով։ Ի դեպ՝ զգեստի արժեքը 1825 դոլար է։ Թրևիս Բարքերը սմոքինգով է։

 Զույգը նախատեսում է մոտ ապագայում ճոխ տոնակատարություն կազմակերպել իրենց հարսանիքի կապակցությամբ, որը տեղի կունենա Իտալիայում։

Հիշեցնենք, պաշտոնական ամուսնությունից առաջ Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը «ամուսնացել» են Լաս Վեգասի մատուռում՝ «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության հաջորդ գիշերը, որտեղ արարողությունն անցկացրել է Էլվիս Փրեսլիի նմանակը։ Ի դեպ, Լաս Վեգասում կնքված ամուսնությունը իրավական ուժ չունի։

Թրևիս Բարքերն ամուսնության առաջարկ է արել սիրելիին աշնանը՝ ինը ամիս հանդիպելուց հետո։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version