Ի՞նչ կապ ունեն Doja Cat-ն ու Måneskin-ը՝ Էլվիս Փրեսլիի մասին նոր ֆիլմի հետ

Coachella 2022-ում դեբյուտից հետո Doja Cat-ը ներկայացրեց իր նոր՝ «Vegas» երգը: Սինգլը կհայտնվի Բազ Լուրմանի Էլվիս Փրեսլիի մասին պատմող կենսագրական ֆիլմում։

«Vegas»-ը ֆիլմի հիմնական սինգլն է։ Ի դեպ, երգում հնչում է Էլվիս Փրեսլիի լեգենդար «Hound Dog» հիթը: 

Ֆիլմի սաունդրեքերի ալբոմը ներառոււմ է նաև տարբեր ժանրերի և ոճերի այլ կատարողների՝ Էլվիսի օրիգինալ երաժշտության քավր տարբերակները։  Իտալական Måneskin խումբը նույնպես ներառված է ալբոմում։ Բենդը կներկայացնի “If I can Dream” երգի քավրը։

Ֆիլմը պատմում է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի կյանքի ու կարիերայի մասին։ Ֆիլմում պատմվում է նաեւ երաժշտի ու իր մենեջեր՝ գնդապետ Թոմ Փարքերի հետ հարաբերությունների մասին։

Օսթին Բաթլերը ֆիլմում կմարմնավորի Էլվիսին։

Օսթին Բաթլերը

Լուրմանի կենսագրական ֆիլմում նկարահանվել են նաև, Թոմ Հենքսը, Հելեն Թոմսոնը, Ռիչարդ Ռոքսբուրգը, Օլիվիա ԴեՋոնգը, Լյուկ Բրեյսին և այլք։

Էլվիսի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի Կաննի կինոփառատոնում՝ մայիսի 25-ին։ Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի հունիսի 24-ին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version