Ադելն ընկերոջ հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Ադելը հազվադեպ է կիսվում իր անձնական կյանքի մանրամասներով սոցցանցերում, սակայն այս անգամ երգչուհին բացառություն է արել։ Երգչուհին լուսանկարներ է հրապարակել իր զուգընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի։

Զույգը մեկ տարուց ավել է, ինչ հանդիպում է, բայց սա միայն երկրորդ անգամն է, որ Ադելը   համատեղ նկարներ հրապարակում Instagram-ում։

Այս կադրում Ադելը և Ռիչն իրենց նոր տան դիմաց են՝ բանալիները ձեռքներին. նրանք 58 միլիոն դոլարով առանձնատուն են գնել Բևերլի Հիլզում, որը նախկինում պատկանել է դերասան Սիլվեստր Ստալոնեին։ 

 Առանձնատունն ունի ութ ննջասենյակ, լողավազան, մարզասրահ, սաունա և նույնիսկ սիգարի սենյակ՝ օդի ֆիլտրման համակարգով։ 

Ի դեպ, Ադելը ևս երեք տուն ունի հարևանությամբ՝ Բևերլի Հիլզի շրջանում:

Հիշեցնենք, Ադելն ու Ռիչը հանդիպել են մի քանի տարի առաջ՝ ընդհանուր ընկերների շրջապատում, սակայն նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ միայն 2021 թվականի ամռանը։ Ադելը հարցազրույցներից մեկում, իր ընկերոջ մասին խոսելով, նրան անվանել է «շատ զվարճալի և շատ խելացի»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »