Երեկ Լաս Վեգասում կայացավ Billboard Music Awards մրցանակաբաշխությունը։
Միջոցառման հյուրերն էին Հայդի Քլումն ու Թոմ Քաուլիցը, Մեգան Ֆոքսը և Մեքենա Գան Քելլին, Կարա Դելևինը, Ջանեթ Ջեքսոնը, ինչպես նաև Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը, ովքեր միջոցառմանը ներկա էին դստեր՝ Սթորմիի հետ։
Doja Cat-ի՝ Schiaparelli-ի հագուստն ամենաքննարկվող լուքերից էր երեկոյի ընթացքում։ Ի դեպ, երգչուհին նաև երեկոյի գլխավոր ֆավորիտներից էր․ նա ներկայացված էր 14 անվանակարգերում։
Երգչուհին տուն տարավ միանգամից մի քանի մրցանակներ, այդ թվում՝ որպես R&B ժանրի լավագույն արտիստ, իսկ նրա Planet Her ալբոմը ճանաչվեց R&B ժանրի լավագույն ալբոմ։
Երեկոյի մյուս հաղթողներն են
Թոփ արտիստ – Drake
Թոփ նոր արտիստ – Olivia Rodrigo
Թոփ երգիչ – Drake
Թոփ երգչուհի – Olivia Rodrigo
Թոփ բենդ – BTS
Top Billboard 200 Artist – Taylor Swift
Top Hot 100 – Olivia Rodrigo
Թոփ սթրիմինգային արտիստ – Olivia Rodrigo
Top R&B Artist – Doja Cat