Մարկ Էնթոնին կրկին ամուսնանում է։ Նրա նոր ընտրյալը «Միսս Տիեզերք – 2021» տիտղոսի արժանացած Նադիա Ֆերեյրան էր։ Մրցույթում աղջիկը ներկայացնում էր Պարագվայը:
Ֆերեյրան գալիք հարսանիքի մասին հայտարարել է Instagram-ում՝ տեղադրելով ադամանդե նշանադրության մատանու լուսանկար, որի արժեքը, փորձագետների գնահատմամբ, կազմում է կես միլիոն դոլար։
Իսկ օգտատերերն անմիջապես ուշադրություն են դարձրել Էնթոնիի՝ Ջենիֆեր Լոպեսին նվիրած մատանու հետ նմանությանը։
Հիշեցնենք Մարկն ու Ջենիֆերը ամուսնացած են եղել տասը տարի և համատեղ երկու երեխա ունեն։
Մարկի և Նադիայի սիրավեպի մասին լուրերը սկսեցին շրջանառվել ընդամենը երեք ամիս առաջ, իսկ մարտին զույգը պաշտոնապես հայտարարեց իր հարաբերությունների մասին։ Ֆերեյրան 30 տարով փոքր է իր ապագա ամուսնուց։