«Շնորհակալ եմ Հայկոյին, որ աշխարհի լավագույն հայրիկն էր»․ Անահիտ Սիմոնյան

Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այսօր նշում է իր ծննդյան օրը։ Տղան 11 տարեկան է դառնում։ Սա առաջին ծննդյան օրն է, որ Արմանը դիմավորելու է առանց Հայրիկի։

Ծննդյան տոնի նախօրեին Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել ինստագրամի իր էջում։ 

 «4 օրից Արմանի ծնունդն է, և այս 4 օրերը միմյան իրեն եմ նվիրում։

Սկսեմ երախտագիտությունից։

Անսահման երախտապարտ եմ Աստծուն նման որդու համար։ Շնորհակալ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրիկն էր, և Արմանը 10 տարում նրանից այնքան բարություն, ջերմություն և խորհուրդներ ստացավ, որ կհիշի ամբողջ կյանքում։

Շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության հարցում ամենամեծ ներդրումն ունենալու և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք և շարունակենք ապրել։

Շնորհակալ եմ Արմանին, որ ինձ մայրանալու հնարավորություն ընձեռեց և ընտրեց մեզ որպես իր ծնող։

Սա նրա առաձին ծննդյան տարեդարձն է առանց հայրիկի, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ տեսնում է և ուրախ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »