“Dance Fever”-ն անգլիական Florence and the Machine ինդի ռոք խմբի 5-րդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվեց մայիսի 13-ին։
Ալբոմի շապիկի համար լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ և կինոռեժիսոր Օթմ դե Ուայլդն է, ով նաև նկարահանել է ալբոմի առաջին չորս սինգլի երաժշտական տեսահոլովակներն ու սինգլները։
Ալբոմի աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էին 2020 թվականի սկզբին, իսկ ձայնագրությունը պետք է տեղի ունենար Նյու Յորքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով բոլոր աշխատողները տեղափոխվեցին Լոնդոն։
Խմբի վոկալիստուհի Ուելչը նշել է, որ Iggy Pop-ը ամենամեծ երաժշտական ազդեցությունն է ունեցել ալբոմի վրա։
Իրականում ալբոմն իր մեջ երաժշտական տարբեր ոճեր և ժանրեր ունի՝ սկսած պրոգրեսիվ մինչև ինդի փոփ, պարայինև ինդուստրիալ: