Ի՞նչ հիվանդություններ ունեն Բիլլի Այլիշը, Ջոնի Դեփը, Ջուլիա Ռոբերթսն ու այլք

Բազմաթիվ հայտնիներ օգտագործում են ճանաչված լինելու փաստը՝ օգնելու լայն հանրությանը վերաիմաստավորելու այս կամ այն առողջական, կամ ֆիզիկական խնդիրները։ Սեփական խնդիրենրը ներկայացնելով հայտնիները փորձում են կոտրել կարծրատիպերը, նաև աջակցում նմանատիպ խնդիրներ ունեցողներին։

Այս անգամ ներկայացնում ենք ֆիզիկական խնդիրներ ունեցող հայտնիներին, ում հաջողվել է հաղթահարել կարծրատիպային մտածելակերպն ու հաջողության հասնել։ Իրենց օրինակով այս հայտնիներն ապացուցում են, որ առողջական խնդիրը չի կարող խանգարել երազանքներին հասնելու ճանապարհին։

Բիլլի Այլիշ – Տուրետի համախտանիշ

Օսկարակիր Բիլլի Այլիշը 2018 թվականին իր երկրպագուներին պատմել է, որ մանկուց տառապում է Տուրետի համախտանիշով։

Նյարդաբանական այս խանգարումն առաջացնում է հանկարծակի ցնցումներ, տիկեր, անկառավարելի շարժումներ կամ ակամա մարդն ակամա սկսում է կրկնել որոշակի հնչյուններ:  Հենաշարժական տիկերը բազմաթիվ բարդություններ են առաջացնում կենցաղում։

«Իմ տիկերը միայն ֆիզիկական են և շատերի համար նկատելի չեն, եթե իսկապես ուշադրություն չես դարձնում», – ասել է երգչուհին:

Միլի Բոբի Բրաուն

18-ամյա դերասանուհին, ով “Stranger Things”-ում Eleven-ի դերում էր՝ ծնվել է մի ականջի լսողության մասնակի կորստով, որը, հետագայում, ընդհանրապես կորցրել է: Բայց դերասանուհին ցույց է տվել, որ իր կերպարի նման համարձակ է նաև իրական կյանքւմ։ Բացի դերասանությունից, նա այժմ զբաղվում է երգչուհու կարիերայով։

«Նոր եմ սկսել երգել, և պարզապես անում եմ այն, ինչ սիրում եմ», – ասել է դերասանուհին:

Ռայան Գոսլինգ

Մանկության տարիներին Ռայան Գոսլինգի մոտ ախտորոշվել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ADHD): Դերասանը պատմում է, որ «ինչ-որ բան խաթարված էր ուղեղում» և դժոխային ժամանակների միջով է անցել՝ կարդալ սովորելու հետ դժվարություններ ունենալով։

Նրա մայրը նույնիսկ ստիպված է եղել թողնել աշխատանքը՝ նրան տնային կրթություն տալու համար։

Նա թողեց դպրոցը 17 տարեկանում՝ իր երազանքներին հասնելու համար։ The Notebook-ում գլխավոր հերոսին մարմնավորելը մեծ դեր ունեցավ դերասանի ինքնագնահատականի վրա:

Սըր Էնթոնի Հոփքինս

Սըր Էնթոնի Հոփքինսի մոտ 70-ականների վերջին ախտորոշվել է աուտիզմի հազվադեպ հանդիպող տեսակ, որը հայտնի է որպես Ասպերգերի համախտանիշ: Այս համախտանիշով մարդիկ պայքարում են բարդ սոցիալական իրավիճակներում, քանի որ  հաճախ չեն հայտնաբերում որոշակի նուրբ սոցիալական նշաններ և դժվարանում են շփվել ուրիշների հետ:

Այնուամենայնիվ, դերասանը պնդում էր, որ «տարբերություն չի զգում» և քննադատում հանրությանը, որ պիտակավորում է ամեն ինչ։

Ջոնի Դեփ

Ջոնի Դեփը մի անգամ խոստովանել է, որ մի աչքը գրեթե չի տեսնում, մյուսն էլ՝ շատ վատ։ Դերասանն ասել է, որ տեսողության խնդիրներ միշտ է ունեցել, ու որ «չղջիկի նման կույր է»։ 

Այսպիսով, եթե նա ակնոց չի կրում, նա դեմքից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա է տեսնում։

Այնուամենայնիվ, դերասանը թույլ չի տվել, որ վատ տեսողությունը խոչընդոտ դառնա դերասանական գործունեության հարցում։ Խոսելով Կարիբյան ծովի ծովահենների մարտաֆիլմերի մասին՝ դերասանը բացատրել է. «Սերտորեն աշխատել եմ կասկադյորի հետ, բայց ինքս նկարահանել եմ հետապնդման տեսարաններից շատերում: Դա կարևոր է կերպարի համար»:

Վինի Հարլոու

Կանադացի սուպերմոդելի մոտ վաղ տարիքում վիտիլիգո է ախտորոշվել, որը մաշկի գույնի կորստի պատճառ է դառնում: Հարլոուի դասընկերները նրան սարսափելի մականուններ էին տալիս, ինչպիսիք են՝ «կով» և «զեբրա»: 

Վիճակը ոչ միայն ֆիզիկական է, այլև ունի զգացմունքային բաղադրիչ, որը երբեմն կապված է անհանգստության, շփոթության և դեպրեսիայի հետ:

16 տարեկանում Հարլոուն նկարահանվեց լրագրող Շենոն Բուդրամի տեսահոլովակում, որը մեծ հաջողություն ունեցավ։ 2014-ին Հարլոուն մասնակցեց Թայրա Բենքսի լեգենդար America’s Next Top Model-ին մրցույթին:

Ջուլիա Ռոբերթս

Գլոսոֆոբիան բժշկական տերմին է, որն օգտագործվում է հանրային ելույթից վախը նկարագրելու համար: Իհարկե դժվար է հավատալ, որ հայտնի մարդը կարող է նման վախ ունենալ, բայց, արի ու տես, որ կարող են:

Ջուլիա Ռոբերթսն օրինակ հենց գլոսոֆոբիա ունի։ Բացի այդ, փոքր տարիքում նա տառապում էր ընդգծված կակազությամբ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »