5 փաստ, որ հաստատ չգիտեիք Սթիվի Ուոնդերի մասին

Այսօր կենդանի լեգենդ Սթիվի Ուոնդերը 72 տարեկան է դառնում։ Այս առիթով հետաքրքիր փաստեր ենք հավաքել երաժշտի մասին։ Բացի այդ՝ նյութի վերջում առաջարկում ենք վայելել երաժշտի ամենաերգերի փլեյլիսթը։

🔵Սթիվի Ուոնդերի իսկական անունն է Սթիվլենդ Հորդուեյ Մորիս

Ուանդերը հրաշամանուկ երեխա էր, ով պայմանագիր կնքեց Motown’s Tamla լեյբլի հետ 11 տարեկանում, որտեղ նրան տրվեց մասնագիտական ​​անունը Little Stevie Wonder:

🔵Սթիվի Ուանդերը կույր չի ծնվել

Լուսանկարը՝ Dennis Oulds/Central Press/Getty Images

Լարի Քինգին տված հարցազրույցում Սթիվի Ուանդերը հայտարարել է, որ կույր չի ծնվել։ Ուանդերի կուրության հիմնական պատճառը թթվածնի ավելցուկն էր, որը ապագա հանճարեղ երաժիշտը ստացել է որպես նորածին՝ հիվանդանոցի ինկուբատորում: Սա կարելի է դժբախտ պատահար, կամ բժշկական սխալ համարե: 

🔵Նա ամենաերիտասարդ մենակատարն էր, ում երգը Billboard-ում 1 հորիզոնականը զբաղեցրեց

Սթիվի Ուանդերը 13 տարեկան էր, երբ նրա «Fingertips» երգը զբաղեցրեց 1-ին տեղը Billboard Top 100-ում՝ դարձնելով նրան ամենաերիտասարդ կատարողը, ում հաջողվեց գրավել այդ հորիզոնականը։ Թրեքը միաժամանակ դարձավ #1 R&B երգը երկրում։

🔵 Սթիվի Ուանդերի 1968 թվականին թողարկված ալբոմը՝ “Eivets Rednow” իր անվան հակառակ գրվածքն է

Այս ալբոմում արտիստը նվագում է հարմոնիկա, հարվածային գործիքներ, դաշնամուր և չի երգում: Խոսելով իր 9-րդ ստուդիական ալբոմի մասին երաժիշտը նշել է, որ իրականում սա նրա առաջին ալբոմն էր, որի բոլոր երգերը հենց ինքն է գրել։

🔵Ուոնդերի դուստրը՝ երգի ոգեշնչում

Ուոնդերն ամուսնացած է եղել 3 անգամ։ Երաժիշտը 9 երեխա ունի 5 կանանցից։

Ուանդերի առաջնեկի՝ Աիշա Մորիսինի մայրը Յոլանդա Սիմոնսն է։ Հենց Աիշան է ոգեշնչել է Ուանդերին գրել հիթային «Isn’t She Lovely» երգը: Այժմ Աիշան որպես երգչուհի շրջագայում է իր հոր հետ և ուղեկցել նրան ձայնագրությունների ընթացքում։ 

Այս ու մյուս լավագույն հիթերը կարող եք լսել մեր հատուկ փլեյլիսթում։👇

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version