Պուլիցերյան մրցանակ ստացած առաջին ռեփերը վերադարձել է նոր երգով ու միանգամից արժանացել միլիոնավոր դիտումների ու դրական մեկնաբանությունների։ Տեսե՛ք, թե ինչ է անում նա դեմքով DeepFake ծրագրի օգնությամբ նոր տեսահոլովակում։
Հինգ րոպեանոց թրեքը թողարկվել է կիրակի երեկոյան, տեսահոլովակի ընթացքում նրա դեմքը վերածվում է O.J. Սիմփսոնի, Քանյե Ուեսթի, Ջուսի Սմոլեթի, Քոբի Բրայանտի, Ուիլ Սմիթի և Նիփսի Հուսլի դեմքերի, իսկ այդ ընթացքում նա ռեփ է կարդում հենց յուրաքանչյուրի անունից։
Ի դեպ, թրեքի կրկներգում հնչում է Մարվին Գեյի այս երգը։