Ռոզա Լինը ելույթ է ունենում այսօր՝  «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանն այս տարի ներկայացնող Ռոզա Լինն այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին ելույթ կունենա առաջին եզրափակչի ընթացքում։

21-ամյա երգչուհին միջազգային մրցույթին ներկայացնում է “Snap” երգը։

Ռոզա Լինը  ծնվել է Վանաձորում։ Նա նաև երգեր է գրում ու զբաղվում պրոդյուսնգով։ Մրցույթին հայաստանը ներկայացնող երգչուհին երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթն այս տարի տեղի է ունենում Թուրինում։

Հաջողություն ենք մաղթում մեր մասնակցին ու մաղթում փայլուն ելույթ։

Եզրափակիչ անցնելու՞ ենք
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »