Կյանքից հեռացել է ավստրալացի ռոք երաժիշտ Նիկ Քեյվի ավագ որդին՝ Ջեթրո Լազենբին։ Վերջինս 32 տարեկան էր։ Քեյվը հաստատել է այս տեղեկությունը, սակայն չի կիսվել ողբերգության դեպքի մանրամասներով։
Ըստ Rolling Stone-ի՝ Լազենբին մահացել է բանտից գրավի դիմաց ազատ արձակվելուց մի քանի օր անց, որտեղ նա հայտնվել էր մոր՝ մոդել Բո Լազենբիի վրա հարձակվելու համար։ Ջեթրոն ինքն իրեն մեղավոր էր ճանաչել։ Դատարանը որոշել էր, որ նա պետք է թմրամիջոցների բուժման կուրս անցնի և երկու չշփվի մոր հետ։
Բացի այդ երիտասարդի մոտ շիզոֆրենիա էր ախտորոշվել։ 2018 թվականին նա արդեն դատապարտվել էր ազատազրկման՝ այն աղջկա վրա հարձակվելու համար, ում հետ այն ժամանակ հանդիպում էր։
Ջեթրոն ծնվել է արտաամուսնական կապից՝ Քեյվի մյուս որդու՝ Լյուկի ծնվելուց ընդամենը տասը օր առաջ։ Լազենբին գիտեր, թե ով է իր հայրը, բայց նրան առաջին անգամ հանդիպեցին, երբ նա 8 տարեկան էր։
Լազենբին իրեն փորձում էր որպես դերասան և մոդել. Աշխատում էր Versace-ի Costume National-ի հետ, մասնակցում i-D ամսագրի նկարահանումներին։ Կյանքի վերջին տարիներին նա լուսանկարչությամբ էր զբաղվում։
Յոթ տարի առաջ ողբերգական դեպքի արդյունքում մահացավ Քեյվի մյուս որդին՝ Արթուրը, Բրայթոն քաղաքում ժայռից ընկնելուց հետո։ Տղան 15 տարեկան էր։