Նիք Ջոնասը և Պրիյանկա Չոպրան Instagram-յան էջերում համատեղ լուսանկար են հրապարակել իրենց նորածին դստեր հետ, ում անվանել են Մալթի Մարի։ Փոքրիկի անունը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լուսնի լույս» կամ «անուշահոտ ծաղիկ»։
Զույգը խոստովանել է, որ վերջերս են աղջկան տուն բերել. նա երեք ամսից ավելի անց է կացրել նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
«Յուրաքանչյուր ընտանիքի ճամփորդությունը եզակի է և պահանջում է հավատքի որոշակի աստիճան: Մի քանի դժվար ամիսներ ենք ունեցել, բայց հետ նայելով՝ հասկանում ենք, թե որքան թանկ էր յուրաքանչյուր պահը։ Այժմ մենք այնքան ուրախ ենք, որ մեր երեխան վերջապես տուն է», գրել է զույգը։
Երաժիշտն ու դերասանուհին շնորհակալություն են հայտնել Լոս Անջելեսի բոլոր բժիշկներին, բուժքույրերին և հիվանդանոցի մյուս աշխատակիցներին, ովքեր խնամել են իրենց դստերը։
Մալթի Մարին և՛ Նիկի, և՛ Պրիյանկայի առաջին երեխան է։ Զույգն ի դեպ օգտվել է փոխնակ մոր ծառայություններից: