Հայտնիների ամենատարօրինակ անունեններ ունեցող երեխաները

Երեխայի անուն ընտրելը չափազանց հուզիչ ու պատասխանատու գործընթաց է։

Շատերը հավատում են, որ այն անունը, որը տալիս եք երեխային, ազդում է նրա անձի կայացման և ընդհանրապես՝ կյանքի վրա: Հաշվի առնելով դա՝ որոշ ապագա ծնողներ ցանկանում են իրենց երեխային տալ ոչ միայն գեղեցիկ, այլև հատուկ նշանակություն ունեցող անուն։

Ոմանք էլ պարզապես նոր անուններ են «հորինում», որոնք իրականում սովորական բառեր են՝ խնձոր, յոթ, սուրբ, բայց ծնողների համար հատուկ նշանակություն ունեն:

Այս անգամ ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր որոշել են հատուկ անուններ ընտրել իրենց երեխաների համար։

Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի երեխաների անուններն են՝ Նորթ Ուեսթ, Չիկագո, Սեյնթ ու Փսալմ

Ջեյ Զիի ու Բեյոնսեի երեխաների անուններն են՝ Բլու Այվի, Ռումի ու Սիր

Էդ Շիրանի ու Չերի Սիբորնի երեխայի անունը Լիրա Անտարկտիկա է

Քրիս Մարտինի ու Գվինեթ Փելթրոուի դտսեր անունը Էփլ է

Թրևիս Սքոթի ու Քայլի Ջենների երեխաների անուններն են Սթորմի ու Վուլֆի Վեբսթեր

Էլոն Մասկի ու Գրիմսի փոքրիկի անունը X Æ A-12

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version