Met Gala 2022-ի հյուրերն ու լուքերը

Մայիսի առաջին երկուշաբթի օրը` Նյու Յորքում ավանդաբար անց է կացվում Met Gala-ն՝ կոստյումների շքերթը։

Այս տարի երեկոյի գլխավոր իրադարձությունը կարելի է համարել Քիմ Քարդաշյանի կարմիր գորգին հայտնվելը։ Նախ՝ ռեալթի շոուների թագուհին հայտնվեց նոր բոյֆրենդի՝ Փիթ Դևիդսոնի ուղեկցությամբ, բացի այդ՝ Քիմին հաջողվել է վերստեղծել Մերիլին Մոնրոյի լեգենդար կերպարը՝ կրելով այն շատ «մերկ» զգեստը, որով հոլիվուդյան դերասանուհին շնորհավորել է նախագահ Ջոն Քենեդիին ծննդյան օրվա առթիվ։ 

Զգեստը կրելու համար Քիմը կարճ ժամանակում գրեթե տասը կիլոգրամ է կորցրել։  

Այս տարի Met Gala-ի թեման «Ոսկեզօծ գլամուր»-ն է. ոչ բոլոր հյուրերն էին լրջորեն վերաբերվոել դրես-կոդին, բայց դե ընդհանուր առմամբ աստղային հագուստները տպավորիչ ու զարմացնող էին։ 

Միասին դիտենք լուքերն ու ընտրենք ամենահավես հագուստը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »