Քիմն ու Փիթն առաջին անգամ միասին՝ կարմիր գորգին

Ապրիլի 30-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցավ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընդունելությունը, որը երկու տարի շարունակ չեղարկվում էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Միջոցառմանը ներկա էին Քիմ Քարդաշյանը և նրա սիրելին՝ Փիթ Դևիդսոնը, ով առաջին անգամ նրա հետ է հայտնվել կարմիր գորգի վրա։

Նախկինում հեռուստաաստղն ու հումորիստն միասին ներկա էին Քարդաշյանների ընտանիքի նոր ռեալիթի շոուի պրեմիերային, սակայն կարմիր գորգին նրանք միաիսն չէին լուսանկարվել։

Ի դեպ, երեկույթին նաև ներկա էին Դրյու Բերիմորը, Բրուկ Շիլդսը և Միրանդա Քերը ամուսնու՝ Էվան Շպիգելի հետ։

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքները կազմակերպելու ավանդույթը սկսվել է 1924 թվականին։  

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version